Կարճ մեր մասին
We Solve-ը ուժեղ անհատների միավորում է, որը հիմնադրվել է 2021 թվականին Հայաստանում իրավական ծառայությունների ոլորտի արմատացած մշակույթը փոխակերպելու առաքելությամբ։ Ընկերության առանձնահատկությունն է հաճախորդներին արժեքավոր, լուծումների վրա հիմնված մոտեցում ցուցաբերելու նվիրումը։ Ընկերությունը իր գործունեությունը ծավալում է Գյումրիում և Երևանում։ Չնայած շուկայում նոր լինելուն՝ We Solve-ը արդեն հասցրել է ծառայություններ մատուցել առևտրային խոշոր գործարքներում և դատավարություններում։
Ընկերությունը մասնագիտացված է հետևյալ ոլորտներում՝
- կորպորատիվ իրավունք / կորպորատիվ կառավարում,
- առևտրային իրավունք,
- աշխատանքային իրավունք,
- ներդրումային իրավունք,
- վարչական իրավունք,
- սնանկություն,
- դատավարություն,
- հարկային և մաքսային իրավունք,
- մտավոր սեփականության իրավունք
- և այլն:
Հաճախորդի շահերը որպես առաջնահերթություն
We Solve-ում մենք ձգտում ենք գտնել նորարար լուծումներ մեր հաճախորդների և նրանց բիզնես խնդիրների արագ, շահավետ և արդյունավետ լուծման համար։ Մեր առաքելություններից մեկն է ծառայել Գյումրի և Երևան համայնքներին, ինչպես նաև հանրային շահերին՝ խթանել բազմազանությունը իրավաբանի մասնագիտության մեջ և պահպանել թիմային աշխատանքի և կոլեգիալության մշակույթը:
Արդյունավետ լուծումներ
Մենք վարում և հաջողությամբ ավարտին ենք հասցնում գործարքները և դատական գործերը։ Մեր մասնագետները և փաստաբանները ամբողջովին ներգրավված են մնում յուրաքանչյուր գործով սկզբից մինչև վերջ, արդյունավետորեն համակարգում են հաճախորդների շահերի պաշտպանության աշխատանքները՝ ապահովելով կարճ ժամանակում որակյալ աշխատանքը։
We Solve-ը խանդավառ և նորարար իրավաբանական ընկերություն է, որը լիովին վստահ է, որ այն կկարողանա մատուցել պրոֆեսիոնալ և մատչելի ծառայություններ, կբավարարի և կգերազանցի հաճախորդների սպասելիքները տեղական և միջազգային մակարդակներում:
ծանոթացե՛ք մեզ հետ
Մենք
Սեյրան Սահակյան
Կառավարող գործընկեր
Էմմա Սահակյան
Գործընկեր, փաստաբան
Հովհաննես Խաչատրյան
Գործընկեր, փաստաբան